ԱՄՆ-ում աճել է թմրանյութերի գերդոզավորումից մահացության դեպքերի թիվը. 2022-ին գրանցվել է մոտ 110 000 մահ

11:33 • 19.05.23

2022 թվականին ԱՄՆ-ում ավելացել են թմրանյութերի գերդոզավորումից մահացության դեպքերը, հայտնում է golosameriki.com-ը՝ միևնույն ժամանակ նկատելով, որ 2018 թվականից ի վեր առաջին անգամ այդ աճը նշանակալի չէ:

ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի ներկայացուցիչները նշել են, որ նախորդ տարվա մեծ մասում ցուցանիշները էապես չեն բարձրացել կամ նվազել։ Անցյալ տարի ԱՄՆ-ում գերդոզավորումից մահացել է մոտ 110,000 մարդ: Սա գրեթե 2 տոկոսով ավելի է, քան 2021 թվականին։

Ութ նահանգ, որոնք նախկինում ունեցել են գերդոզավորումից մահացության բարձր մակարդակ, զգալի անկում են գրանցել:

Այնուամենայնիվ, փորձագետները զգուշացրել են, որ նման մահերի թիվը կարող է կրկին աճել: