Ինչո՞ւ պետք է երկրի ղեկավարի որդին անպաշտպան լիներ. Գեղամ Նազարյան

11:56 • 19.05.23

Ինչո՞ւ պետք է երկրի ղեկավարի որդին անպաշտպան լիներ:

Այսօր ԱԺ հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը․

«Անհասկանալի է՝ ինչու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին թողնվել անպաշտպան։ ԱԱԾ-ին կոչ ունեմ՝ ինչպե՞ս կարելի է երկրի ղեկավարի որդուն այսպես անպաշտպան թողնել»,- ասել է պատգամավորը։

Նազարյանը կարծում է, թե Աշոտ Փաշինյանի հետ տհաճ միջադեպ կարող էր տեղի ունենալ շատ վատ մարդկանց կողմից։