Փրկարար ծառայության տնօրենը կարևորել է Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի դերակատարությունը

19:24 • 19.05.23

Այսօր ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կ. Ցուցուլյանը, տնօրենի տեղակալների ուղեկցությամբ, մասնակցել է Ռուս-հայակական մարդասիրական արձագանքման կենտրոնի հիմնադրման 8-ամյակի կապակցությամբ անցկացվող միջոցառմանը։ Այս մասին հայտնել է նախարարությունը։

«Ներկա էին Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն Պավել Գյոզալյանը, համատնօրեն Յուրի Պոլեշչուկը, Հայկական կարմիր խաչի ընկերության ներկայացուցիչները, այլ պաշտոնատար անձինք։

Միջոցառման ժամանակ անցկացվեց համատեղ ցուցադրական վարժանք, որին մասնակցում էին ՌԴ ԱԻՆ հրահանգիչները, ՆԳՆ ՓԾ ՓՈՒՎ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, հետախույզ-կինոլոգիական ջոկատի ծառայողները և հատուկ վարժեցված շները։

ՓԾ տնօրենը շրջեց մարդասիրական կենտրոնի տարածքում, ծանոթացավ տեխնիկական հագեցվածությանը, ինչպես նաև հետևեց ռուս մանսագետների մասնակցությամբ ընթացող փրկարարների պարանային աշխատանքների ուսուցման դասընթացներին։

Տնօրենը կարևորեց Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի դերակատարությունը փրկարարների որակավորման բարձրացման և վերապատրաստման կազմակերպման ուղղությամբ՝ բարձր գնահատելով միջոցառման մասնակիցների պատրաստվածությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: