Ռուսական ուժերը լիովին վերահսկողություն են հաստատել Արտյոմովսկի (Բախմուտ) վրա․ Պրիգոժին
Ռուսական ուժերն այժմ լիովին վերահսկողություն են հաստատել Արտյոմովսկի (Բախմուտ) վրա, ասել է «Վագներ» խմբի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը։
Արտյոմովսկը կարևոր տրանսպորտային հանգույց է Դոնբասում ուկրաինական զինուժի մատակարարման համար, որի շուրջ կատաղի մարտեր են ընթանում արդեն մի քանի ամիս։
Ռուսական կողմից մարտական առաջադրանքների զգալի մասն իրականացնում է «Վագներ» խմբավորումը։










