«Սարդ-մարդը» հարձակվել է BBC-ի Լոնդոնի կենտրոնակայանի մոտ գտնվող արձանի վրա

18:52 • 20.05.23

«Սարդ-մարդու» դիմակով անհայտ անձը բարձրացել է արձանի վրա, որը տեղադրված է բրիտանական BBC-ի կենտրոնակայանի դիմաց։

Տղամարդը փորձել է վնասել արձանն ու կախել հեռուստատեսային կորպորացիային քննադատող պաստառ։

Դեպքի վայրում աշխատել է ոստիկանությունը, որը, սակայն, երկար ժամանակ չի կարողացել տղամարդուն հեռացնել արձանից։