Բայդենն ու Զելենսկին կհանդիպեն Հիրոսիմայում

20:03 • 20.05.23

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի օրը՝ մայիսի 21-ին, կհանդիպեն Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում, որտեղ ընթանում է G7-Ի գագաթնաժողովը։

«Նախագահը Բայդենը երկկողմ հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ»,- գրված է Բայդենի աշխատանքային գրաֆիկում։

 Փաստաթուղթը հրապարակել է Սպիտակ տան վարչակազմը։