Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

11:33 • 20.05.23

Մայիսի 19-ին ժամը 22:41-ին, Ստեփանակերտ քաղաքի բնակչից «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին ավտոմեքենա է այրվում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ 

Ինչպես հաղորդում են Արցախի ՆԳՆ փրկարար ծառայությունից, հրդեհը մարելու և վտանգը կանխելու նպատակով, անմիջապես դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ, ծառայության տնօրեն` գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները։

Հրշեջ-փրկարարների արհեստավարժ գործողությունների շնորհիվ` ժամը 22:56-ին հրդեհը մարվել է, լիկվիդացվել` ժամը 23։15-ին:

Նախնական տվյալներով այրվել է մայրաքաղաքի բնակչին պատկանող «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի խցիկը։

Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

Возможно, это изображение огонь

Возможно, это изображение 1 человек и огонь

Возможно, это изображение 3 человека и огонь

Возможно, это изображение скорая помощь, фургон, шина, автобус, грузовик и текст