Իսպանիայում F-18 կործանիչ-ռմբակոծիչ է կործանվել
16:56 • 20.05.23
Իսպանիայի ռազմաօդային ուժերի F-18 կործանիչ-ռմբակոծիչը Սարագոսայում կործանվել է ռազմաբազայի տարածքում:
Վթարը տեղի է ունեցել ցուցադրական վարժություններ կատարելիս։ Այդ պահին ինքնաթիռը անհայտ պատճառներով բախվել է գետնին։ Օդաչուին հաջողվել է դուրս նետվել, նրան անմիջապես բժշկական ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց։
Placeholder










