Հունաստանը վերադարձրել է գողացված հարյուրավոր արտեֆակտեր

17:59 • 20.05.23

Հունաստանը հայտարարել է, որ վերադարձել է հարյուրավոր կողոպտված իրեր, այդ թվում՝ Ալեքսանդր Մակեդոնացու 2-րդ դարի բրոնզե արձանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն:

Պաշտոնյաները հայտնել են, որ դա վերադարձվել է հնություններ վաճառող բրիտանացու հետ դատական պայքարից հետո:

Նշվում է, որ Ռոբին Սայմսը հավաքել է հազարավոր կտորներ՝ որպես անօրինական առևտրականների ցանցի մաս:

Տարիներ շարունակ Հունաստանը պայքարում է՝ վերադարձնելու կողոպտված արտեֆակտները՝ ամբողջ աշխարհի թանգարաններից և մասնավոր հավաքածուներից:

Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին հայտարարել է, որ դատական կարգով 17 տարվա պայքարից հետո Սայմսի հավաքածուից 351 իրեր հայրենադարձվում են: