Չեմ բացառում, որ կարող է լինել խաղաղության պայմանագրի նախաստորագրում, դա ոչինչ էապես չի փոխի. Վարդան Խաչատրյան (տեսանյութ)

13:38 • 20.05.23

Ադբեջանը երբ դարձել է ՄԱԿ-ի անդամ, չի հայտարարագրել թե ինչ տարածքներ ունի: Իսկ օրենքը պահանջում էր հայտարարագրել տարածքները, որի շուրջ կարող է գնալ խոսակցություն: Այս մասին Tert.m-ի հետ զրուցում ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վարդան Խաչատրյանը:

Նրա խոսքով, տարածքային ամբողջականությունից կարող է խոսել միայն այն երկիրը, որ իր փոքրամասնությունների հետ խնդիրներ չունի: Խոսելով հաջորդ եռակողմ հանդիպումից, «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահն ասաց.

«Ես չեմ բացառում, որ հաջորդ հանդիպմանը կարող է լինել խաղաղության պայմանագրի նախաստորագրում, դա ոչինչ էապես չի փոխի: Այսինքն ամեն վայրկյան կարելի է այդ ստորագրությունը հետ կանչել ու վերջ, եթե անգամ նախաստորագրված է: Մենք ուրիշ համանման փաստաթղթեր ունեցել ենք, որ մնում էր միայն կնքել, բայց հետ են կանչվել»:

Անդրադառնալով Շարլ Միշելի հայտարարություններին, նա նկատեց որ շատ տարօրինակ է, որ Արցախը գտնվում է հնարավոր գենոցիդի ներքո, բայց միջազգային որևէ կազմակերպություն ականջալուր չի լինում այդ ամենին:

«Կան որոշ կազմակերպություններ, որ պետք է տագնապի զանգը հնչեցնեն, բայց այժմ իրենք էլ չկան, տագնապի զանգի հնչյունն անգամ մեր ականջին չի հասնում: Հնարավորությունների շրջանակը պետք է ճշգրիտ պտկերացնենք, որպեսզի իրավիճակը փարտվի մեր համար դրականորեն»,-ասաց Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյությում: