Մետրոպոլիտենի ոստիկանները տղամարդու մոտ ատրճանակ են հայտնաբերել

13:36 • 20.05.23

Ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնի ծառայողները մայիսի 19-ին մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանի նախասրահում հայտնաբերել, գազային ատրճանակ կրելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տարել 36-ամյա մի տղամարդու:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է թմբուկավոր գազային ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 5 փամփուշտով, և մետաղյա մահակ:

Կազմված փաստաթղթերը և Նոր Խարբերդի բնակիչ տղամարդը ներկայացվել են նախաքննական մարմին:

`