Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ասուլիս տալ

15:04 • 20.05.23

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ երկուշաբթի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս կհրավիրի՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցերին:

Այս անգամ ևս լրագրողները հնարավորություն կունենան անձամբ հարցեր հղել Կառավարության ղեկավարին:

Հրավիրվելու է 5 տասնյակից ավելի լրատվամիջոց:

Հիշեցնենք, որ նախորդ անգամ նրա հրավիրած ասուլիսը տեղի էր ունեցել մարտի 14-ին: