«Գայանե Հակոբյանն առաջին կին քաղբանտարկյալն է»․ երթի մասնակիցները կոչ հնչեցրին Ֆրանսիայի և ՌԴ դեսպանությունների առջև

16:18 • 20.05.23

Այսօր կալանավորված Գայանե Հակոբյանին ազատ արձակելու պահանջով երթ անցկացնող քաղաքացիները կանգառներ կատարեցին ՀՀ-ում Ֆրանսիայի և ՌԴ դեսպանությունների առջև։

Նրանք հայտարարեցին, որ Գայանե Հակոբյանը քաղբանտարկյալ է և Ֆրանսիայի ու ՌԴ ղեկավարների ուշադրությունը հրավիրեցին այդ հանգամանքի վրա։

Երթի մասնակիցները նաև պարբերաբար կոչ են անում քաղաքացիներին միանալ իրենց։

«Մենք բոլորս Գայանե ենք, ազատություն Գայանեին»՝ բացականչում են ակցիայի մասնակիցները։

«Նիկոլ Փաշինյանը անցել է ամեն կարմիր գիծ, այստեղ չկա ոչ մի ժողովրդավարություն։ Ազատություն առաին կին քաղբանտարկյալին»,- ասացին զոհված զինծառայողների հարազատները՝ դեսպանատների մոտ։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվեց Աշոտ Փաշինյանի «առևանգման» գործով։