Աֆղանստանում «Թալիբանին» պատկանող ուղղաթիռ է կործանվել, երկու օդաչուներն էլ զոհվել են

18:45 • 21.05.23

Աֆղանստանի Սամանգան նահանգում «Թալիբան»-ին պատկանող ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել են երկու օդաչուները, կիրակի օրը Sputnik Հնդկաստան-ին հայտնել են տեղական անվտանգության աղբյուրները։

Աղբյուրները հայտնել են, որ վթարի պատճառ է դարձել ուղղաթիռի բախումը էլեկտրահաղորդման գծին։

Զոհերի մասին այլ մանրամասներ չկան։