Բայդենը հայտարարել է Ուկրաինային 375 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հիրոշիմայում G7-ի գագաթնաժողովում հայտարարել է Ուկրաինային 375 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը կներառի հրետանի, զինամթերք և զրահատեխնիկա։ Այս մասին գրում է Reuters-ը։
Օգնության նոր փաթեթի մասին Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումից հետո։ Նա ասել է, որ ԱՄՆ-ն ամեն ինչ կանի Ուկրաինայի պաշտպանությունն ուժեղացնելու համար՝ Ռուսաստանին դիմակայելու նպատակով։










