ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա
10:57 • 22.05.23
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հրավերով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու մայիսի 23-25-ը Մոսկվայում անցկացվելիք Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների միջազգային 11-րդ հանդիպմանը:
Այս մասին հայտնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից։
Placeholder










