Զելենսկին չափահաս է և գիտի, թե ինչ է անում. Բրազիլիայի նախագահը մեկնաբանել է Զելենսկու չներկայանալն իր հետ հանդիպմանը

10:09 • 22.05.23

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան ասել է, որ տխրել է իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու՝  ճապոնական Հիրոսիմայում G7-ի գագաթնաժողովի շրջանակում իր հետ հանդիպմանը չներկայանալու պատճառով։ Այս մասին հայտնում է G1-ը։

«Ես հիասթափված չէի, ես տխրել էի, քանի որ կցանկանայի հանդիպել նրա հետ… Զելենսկին չափահաս է և գիտի, թե ինչ է անում», - ասել է Բրազիլիայի ղեկավարը:

Լուլա դա Սիլվան ասել է, որ իմանալով սպասվելիք հանդիպման մասին Զելենսկզբում ուշացել է, իսկ հետո առհասարակ որոշել է չգալ:

Հիշեցնենք, որ Բրազիլիայի նախագահն ասել էր, որ մինչ սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի բարձր մակարդակի շաբաթը հարկավոր է Ուկրաինայում տիրող իրավիճակի հարցով ՄԱԿ-ի գագաթնաժողովի անցկացնել, որին կմասնակցեն նաև Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահները։ Այս մասին նա հայտարարել է երկուշաբթի՝ մայիսի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։