«Ազատություն Գայանեին»․ ծնողների ակցիան՝ Կառավարության շենքի մոտ
Տվեք մեզ մեր Գայանեին, մենք այս տարածքն ազատենք:
Հայտարարեցին կառավարության մոտ հավաքված զոհված զինծառայողների հարազատները, ովքեր մայիսի 20-ից անժամկետ նստացույց են անում կառավարության դիմաց՝ պահանջելով ազատ արձակել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին, ով կալանավորվել է մեկ ամսով Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով»․
«Այս տարածքը նաև մերն է, մենք ՀՀ քաղաքացի ենք, Նիկոլի դուքյանը չի»,- նշում են ծնողները՝ դիմելով կառավարության դիմաց մի քանի շարք կազմած ոստիկաններին։
Զոհվածների ծնողները վանկարկում են՝ «Գայանե, Գայանե», «ազատություն Գայանեին», «թուրք Նիկոլ»։
Նրանք իրենց ձեռքներին պահել են Գայանե Հակոբյանի նկարը՝ «կին քաղաքկան բանտարկյալ» գրությամբ։










