Սպիտակ տան անվտանգության պատնեշին բախված մեքենայի վարորդին մեղադրել են Բայդենին սպանելու փորձի համար

15:52 • 23.05.23

Բեռնատարի վարորդը, որը մեքենայով մխրճվել էր Սպիտակ տան մոտ անվտանգության պատնեշների մեջ, ձերբակալվել է բազմաթիվ մեղադրանքներով, այդ թվում՝ նախագահին, փոխնախագահին կամ նրանց ընտանիքների անդամներին սպանելու կամ վնասելու վերաբերյալ, հայտնում է nbcnews.com-ը:

Դեպքի վայրում իշխանությունների կողմից բռնագրավվել է նացիստական դրոշը:Իրավապահ մարմինների ներկայացուցիչը NBC News-ին ասել է, որ կասկածյալը դեպքի վայրում սպառնալից հայտարարություններ է արել Սպիտակ տան մասին, սակայն արագ ձերբակալվել է։

Պաշտոնյան հայտնել է, որ բեռնատարում զենք կամ պայթուցիկ չի եղել. նա միջադեպի մասին այլ մանրամասներ չի հայտնել:

Բայդենի՝ միջադեպի պահին ստույգ գտնվելու վայրը պարզ չէ:

Box truck crashes into security barriers near White House