Գործարկվել է ՀՀ ներքին գործերի նախարարության պաշտոնական էլեկտրոնային կայքը

21:31 • 23.05.23

Այսօր գործարկվել է Ներքին գործերի նախարարության պաշտոնական՝ mia.gov.am էլեկտրոնային կայքը։ Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳ նախարարությունը։

«Կայքում հնարավորինս մատչելի եղանակով լուսաբանվելու է ՆԳ նախարարության գործունեությունը։
Այս պահին էլէկտրոնային կայքը գտնվում է թեստավորման փուլում։ Դիտողություններն ու առաջարկյությունները կարող եք ուղարկել mia@gov.am էլէկտրոնային հասցեին»,- ասված է հաղորդագրության մեջ։