Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) կոտրել է իսրայելական Մոսադի բջիջը․ IRNA
Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) կոտրել է իսրայելական «Մոսադի» բջիջն ու ձերբակալել 11 գործակալների, որոնք հետախուզական տվյալներ էին հավաքում Իրանի հետ առևտրային կապեր ունեցող անձանց վերաբերյալ: Այս մասին գրել է IRNA-ն։
MIT-ի աշխատակիցները Ստամբուլի գլխավոր դատախազության հետ համատեղ 1,5 տարի շարունակ հետաքննություն են իրականացրել իսրայելական լրտեսական ցանցի նկատմամբ, հայտնել են թուրքական լրատվամիջոցները։
Թուրքական իշխանությունները պարզել են, որ «Մոսադի բջիջը թիրախավորել է Իրանի հետ առևտրային հարաբերություններ ունեցող մեկ ընկերություն ու 23 ֆիզիկական անձ»։
«15 հոգուց բաղկացած խումբը գործում էր ամբողջ երկրի ցանցով ու ղեկավարում էր Եվրոպայում վերապատրաստված գործակալ Սելչուկ Քյուչյուկկայան»,- ասվում է MIT-ի հայտարարության մեջ:
Ձերբակալվածներից երկուսը Թուրքիայի քաղաքացիներ են։










