Սպիտակ տան մոտ ֆուրգոնը բախվել է անվտանգության արգելապատնեշին

11:02 • 23.05.23

Վաշինգտոնում Սպիտակ տան մոտ գտնվող Լաֆայետ հրապարակի տարածքում ֆուրգոնը բախվել է պաշտպանիչ արգելապատնեշին։ Ֆուրգոնի վարորդը ձերբակալվել է: Այս մասին Twitter-ում հայտնել է ԱՄՆ Գաղտնի ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Էնթոնի Գուլիելմին։

Նրա խոսքով՝ ֆուրգոնը բախվել է պաշտպանիչ արգելապատնեշին, որը գտնվում է Լաֆայետ հրապարակի հյուսիսային հատվածում։ Գուլիելմիի խոսքով՝ Գաղտնի ծառայության և Սպիտակ տան աշխատակիցների թվում այս միջադեպից տուժածներ չկան։