Ասեցի՝ ստեղ թատրոն չի, նստեք Ձեր տեղը, հայհոյանք չի եղել. Հովիկ Աղազարյանը՝ միջադեպի մասին
Ասեցի՝ ստեղ թատրոն չի, նստեք Ձեր տեղը։ Չեմ կարա ասեմ՝ կարողա... հետո։ Հայհոյանք չի եղել։
Լրագրողների հետ զրույցում ասել է իշխանական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ մեկնաբանելով իր և Արթուր Սարգսյանի միջև տեղի ունեցածը․
«Ինքը թատերական կերպով ամբիոնից իջավ, կանգնեց, նայեց դատավորի կողմը, ասեց՝ մի հատ նայի իմ աչքերին։
Երևի բավարար չէր, որ ԱԺ նախագահն իրեն դիտողություն արեց։ Իջավ, եկավ էդտեղ, ես էլ անմիջապես իր դիմաց նստած եմ։ Պարտավոր եմ իմ ուժերի ներածին չափով հարգել ինստիտուտը և դիտողություն արեցի»,- ասաց Աղազարյանը։










