Հուսամ ճաշելուց հետո բոլորի ագրեսիվությունը կանցնի. Հայկ Կոնջորյան

14:27 • 24.05.23

Հուսամ ճաշելուց հետո բոլորի ագրեսիվությունը կանցնի։

Անդրադառնալով ԱԺ միջադեպին, ֆեյսբուքյան էջում գրել է ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը․

«ԱԺ նիստի ընթացքում, ընդդիմադիր պատգամավորները փորձեցին ակնհայտորեն սադրել իրավիճակը և բախում հրահրել նիստերի դահլիճում:

Բախումը տեղի չունեցավ միայն այն բանի շնորհիվ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ցուցաբերեցին զսպվածություն և լայնախոհություն:

Հիմա ընդմիջման ժամ է: Հուսամ ճաշելուց հետո բոլորի ագրեսիվությունը կանցնի և մենք քաղաքակիրթ կերպով կշարունակենք դատավորների ընտրությունը։,-գրել է Կոնջորյանը: