Ուկրաինայի իշխանությունները Վրաստանին հորդորել են 2-րդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ. Կոբախիձե

16:52 • 24.05.23

Ուկրաինայի իշխանությունները Վրաստանին հորդորել են երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտարարել է երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն, հայտնում է 1tv.ge հեռուստաալիքի կայքը։

Ըստ Կոբախիզդեի՝ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը, ինչպես նաև Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Վրաստանին կոչ են արել սկսել հակառուսական գործողություններ։

Պատգամավորն ընդգծել է, որ այս խնդրանքը բազմիցս քննարկվել է Վրաստանում, և միջազգային հանրությունը պետք է տեղյակ լինի Վրաստանին ներկայացվող պահանջներին։

«Այս լուրջ տեղեկատվությունը պետք է փոխանցվի մեր միջազգային գործընկերներին», - եզրափակել է Կոբախիձեն: