Իրանը հաջողությամբ փորձարկել է 2000 կմ հեռահարությամբ բալիստիկ հրթիռ

14:19 • 25.05.23

Իրանը հաջողությամբ փորձարկել է 2000 կիլոմետր հեռահարությամբ բալիստիկ հրթիռ, հաղորդում են իրանական պետական լրատվամիջոցները:

Պետական հեռուստատեսությունը ցուցադրել է կադրեր, որոնք ցույց են տվել իրանական «Խորամշահր4» բալիստիկ հրթիռի արդիականացված տարբերակը՝ 2000 կիլոմետր հեռահարությամբ և 1500 կգ մարտագլխիկ կրելու ունակությամբ:

Իրանը, որը զարգացնում է Մերձավոր Արևելքում հրթիռային ամենախոշոր ծրագրերից մեկը, հայտարարել է, որ իր զինատեսակները կարող են հասնել Իսրայել և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ բազաներ, գրում է golosameriki.com-ը:

Չնայած ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հակազդեցությանը, Թեհրանը հայտարարել է, որ կշարունակի զարգացնել իր պաշտպանական հրթիռային ծրագիրը:

«Մեր ուղերձն Իսրայելի թշնամիներին այն է, որ մենք պաշտպանելու ենք երկիրը և նրա ձեռքբերումները։ Մեր ուղերձն ընկերներին այն է, որ մենք ցանկանում ենք նպաստել տարածաշրջանային կայունությանը»,- ասել է Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին: