Խորհրդարանը Սերգեյ Աղինյանին ընտրեց Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում
ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի անդամ։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել էր Սերգեյ Աղինյանի թեկնածությունը։
Քվեարկությունից հետո Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 64-ը, որոնք բոլորն էլ կողմ էին քվեարկել Սերգեյ Աղինյանի թեկնածությանը:










