Ուկրաինայի զինված ուժերը հեռահար հրթիռներով հարձակվել են Մարիուպոլի վրա․ Դոնեցկ

22:22 • 26.05.23

 

Ուկրաինայի զինված ուժերն ուրբաթ երեկոյան հեռահար հրթիռներով գրոհել են Մարիուպոլը։ Այս մասին ТАСС-ին հայտնել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ուժային կառույցների ներկայացուցիչը։

«Երկու հեռահար հրթիռներ խոցել են Մարիուպոլը»,- ասել է նա։

Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնի տելեգրամյան ալիքում տեղադրված տվյալների համաձայն՝ հարվածը հասցվել է ժամը 20:10-ին հյուսիս-արևմտյան ուղղությամբ։

Ուկրաինայի զինված ուժերը հեռահար հրթիռներով հարձակվել են Մարիուպոլի վրա․ Դոնեցկ