Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնումը

18:01 • 27.05.23

Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնումը քաղաքականության հետ կապ չունի:

ՌԻԱ Նովոստի-ի հաղորդմամբ, այս մասին Թբիլիսի ժամանած վրացական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Թռիչքներն առևտրատնտեսական հարաբերությունների մի մասն են և կապ չունեն քաղաքականության կամ որևէ այլ բանի հետ:

Հարկ է նշել, որ, իհարկե, մեր միլիոնանոց սփյուռքին, նրանց հարազատներին, ընտանիքի անդամներին անհրաժեշտ է ազատ տեղաշարժի և առանց վիզայի ռեժիմ»,-նշել է վարչապետը:

Նրա խոսքով՝ վրաց-ռուսական ցամաքային սահմանն ամեն օր հատում են հազարավոր մեքենաներ, այդ թվում՝ բեռնատարներ, ուստի անիմաստ է քննադատել Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների մեկնարկը։

Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնումը