Ճապոնիայի վարչապետը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ

15:36 • 27.05.23

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ՝ լուծելու առևանգված քաղաքացիների հարցը.

«Չափազանց կարևոր է հարաբերություններ հաստատել բարձրագույն ղեկավարության հետ։ Մենք կցանկանայինք բարձրագույն մակարդակի խորհրդատվություններ անցկացնել՝ մոտ ժամանակներս ամենաբարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու նպատակով»,- ասել է նա։

Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության հետախուզական ծառայությունների կողմից ճապոնացիների առևանգումը դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկու երկրների միջև հարաբերությունների ամենացավոտ թեմաներից է։ 2002 թվականին Փհենյանն առաջին անգամ խոստովանեց միայն 13 ճապոնացիների առևանգման փաստը և նրանցից 5-ին թույլ տվեց վերադառնալ հայրենիք։ Մյուսները հայտարարվեցին մահացած, իսկ նրանց հարազատներին ուղարկվեցին նրանց մասունքները, որոնց իսկությունը պարզել այդպես էլ չհաջողվեց։ 

Ճապոնիայի վարչապետը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ