Քաղաքի ճարտարապետության և շինարարության մեջ պետք է լինի ոչ միայն մասնագիտական, այլ նաև արժեքային ոգի. Մանե Թանդիլյան

22:01 • 27.05.23

Քաղաքի ճարտարապետության և շինարարության մեջ պետք է լինի ոչ միայն մասնագիտական, այլ նաև արժեքային ոգի։

Ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը․

«Քչերը գիտեն, թե ինչու  Հանրապետության հրապարակի 4 շենքերից միայն մեկն ունի կամարաձև անցում (դալան), որը փաստորեն խախտում է հրապարակի 4 միանման շենքերի համաչափությունը։

100 տարի առաջ Թամանյանի կողմից նախագծված հրապարակի մեջ այս դալանը ուներ կարևոր նշանակություն. այնտեղից երևում էր Արարատը։

Ընդհանրապես, քաղաքի ճարտարապետության և շինարարության մեջ պետք է լինի ոչ միայն մասնագիտական, այլ նաև արժեքային ոգի»,-գրել է Թանդիլյանը և գրառմանը կից լուսանկար հրապարակել։

Քաղաքի ճարտարապետության և շինարարության մեջ պետք է լինի ոչ միայն մասնագիտական, այլ նաև արժեքային ոգի. Մանե Թանդիլյան