Պատմական պատասխանատվություն ունենք պետականություն կերտած մեր նախնիների հերոսական նվիրումի ու մեր երեխաների նկատմամբ․ Թաթոյանի ուղերձը Մայիսի 28-ի առթիվ

19:17 • 28.05.23

Մենք նվիրական պատասխանատվություն ունենք մեր պետականության նկատմամբ, որ բոլորիս արժանապատվության ու անվտանգ կյանքի իրական երաշխավորն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը՝ ուղերձ հղելով Հայաստանի Առաջին Հանրապետության արվա առթիվ։

«Մենք պատմական պատասխանատվություն ունենք պետականություն կերտած մեր նախնիների հերոսական նվիրումի ու մեր երեխաների նկատմամբ:

Շնորհավորում եմ բոլորիս Հայոց պետականության այս բացառիկ օրվա կապակցությամբ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նա:

Պատմական պատասխանատվություն ունենք պետականություն կերտած մեր նախնիների հերոսական նվիրումի ու մեր երեխաների նկատմամբ․ Թաթոյանի ուղերձը Մայիսի 28-ի առթիվ