Ուկրաինան 10 արկ է արձակել Դոնեցկի ուղղությամբ. ТАСС

20:50 • 28.05.23

Ուկրաինայի Զինված ուժերը կիրակի երեկոյան գնդակոծել են Դոնեցկի Ժողովրդաական Հանրապետության Գորլովկայի Նիկիտովսկի շրջանը բազմակի հրթիռային համակարգից՝ քաղաքի վրա արձակելով 20 արկ: Այս մասին հայտնել են Ուկրաինայի ռազմական հանցագործություններին առնչվող հարցերի վերահսկման ու համակարգման միացյալ կենտրոնում հանրապետության ներկայացուցչությունից։ Այս մասին գրել է ТАСС-ը։

Ներկայացուցչության տելեգրամյան ալիքի հաղորդագրության մեջ ասվում է, որ հրետակոծությունը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 19:25-ին։

Կիրակի ավելի վաղ ներկայացուցչությունը հայտնել էր, որ ուկրաինական զորքերը հիշյալ համակարգից 10 արկ են արձակել Դոնեցկի ուղղությամբ։

Ուկրաինան 10 արկ է արձակել Դոնեցկի ուղղությամբ. ТАСС