Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է վաղեմի ընկերոջ՝ Բրյուս Ուիլիսի մոտ բարդ հիվանդության ախտորոշումն ու դրանից հետո թոշակի անցնելը

16:46 • 29.05.23

Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է վաղեմի ընկերոջ՝ դերասան Բրյուս Ուիլիսի մոտ բարդ հիվանդության ախտորոշումն ու դրանից հետո դերասանական կարիերային վերջ տալու նրա որոշումը:

Ինչպես գրում է Daily Mail-ը, 68-ամյա Ուիլիսն անցած տարվա մարտին ընտանիքի միջոցով հայտարարել էր աֆազիայի ախտորոշման  մասին, ավելի ուշ նրա մոտ հայտնաբերվել էր նաև ճակատային ժամանակավոր դեմենցիա:

Պարբերականը մանրամասնում է, որ Բրյուս Ուիլիսն ու Առնոլդ Շվարցենեգերը ոչ միայն խաղընկերներ են, այլև վաղեմի ընկերներ: 75-ամյա Շվարցենեգերն ասել է, որ «Ուիլիսն ուղղակի ֆանտաստիկ է»:

«Նա տարիներ շարունակ մեծ, շատ մեծ աստղ էր: Հասկանում եմ, որ հանգամանքներով պայմանավորված, առողջական խնդիրների պատճառով, նա ստիպված էր թոշակի գնալ: Բայց ընդհանուր առմամբ մենք երբեք թոշակի չենք գնում: Մարտաֆիլմերի հերոսները վերաբեռնվում են», - ասել է նա:

Speaking out: More than a year after his longtime friend Bruce Willis retired from acting , Arnold Schwarzenegger is speaking outSpeaking out: While promoting his new Netflix series Fubar, the 75-year-old Schwarzenegger spoke about his old friend retiring in a new interview with CinemaBlendHuge star: 'I think that he's fantastic. He was, always for years and years, is a huge, huge star,' Schwarzenegger beganSupporters: 'To Bruce's amazing supporters, as a family we wanted to share that our beloved Bruce has been experiencing some health issues and has recently been diagnosed with aphasia, which is impacting his cognitive abilities'

 

 

 

Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է վաղեմի ընկերոջ՝ Բրյուս Ուիլիսի մոտ բարդ հիվանդության ախտորոշումն ու դրանից հետո թոշակի անցնելը