Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ

18:01 • 29.05.23

Մայիսի 29-ին, ժամը 17։09-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբն ու հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ