Ինչո՞ւ են Փաշինյանին ուղեկցում մեծ թվով ոստիկաններ․ ՆԳՆ պաշտոնյայի պարզաբանումը

17:51 • 29.05.23

ՀՀ վարչապետին ուղեկցող ոստիկանները հասարակական կարգն են պահպանում։

ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀ ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։

«Մենք իրականացնում ենք մեր ծառայությունը, մեր գործառույթը, եթե առկա է լինում օրենքի սահմաններից մեր լիազորությունների անցում, վստահեցնում եմ` ոչ միայն ոստիկանության, այլև այլ իրավապահ մարմինների կողմից իրականացվում են համապատասխան գործողություններ»,- նշեց Ֆիդանյանը։

Թե որքան ռեսուրս է ծախսվում հրապարակում հերթապահություն իրականացնող ոստիկանների համար, Ֆիդանյանը չպարզաբանեց։

Ինչո՞ւ են Փաշինյանին ուղեկցում մեծ թվով ոստիկաններ․ ՆԳՆ պաշտոնյայի պարզաբանումը