Հրվ. Օսիայի նախագահը շուտափույթ Ռուսաստանի կազմ մտնելու հույս է հայտնել

15:06 • 29.05.23

Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագալոևը հույս է հայտնել, որ մասամբ ճանաչված Հարավային Օսիան շուտով մուտք կգործի Ռուսաստանի կազմ։ Այս մասին նա ասել է երկրի քաղաքացիներին ուղղված տեսաուղերձում։

Գագալոևը նշել է, որ Հարավային Օսիան «ամբողջությամբ աջակցել է» ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսի ժողովրդական հանրապեըությունների, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի մարզերի՝ Ռուսաստանին միանալուն:

«Մենք ուրախ ենք մեր ընկերների համար: Ուիրախ ենք, որ եկել է պատմական պահ, երբ Ռուսաստանի հետ վերամիավորվելու ժողովրդի ցանկությունը համընկավ այդ քայլն իրականացնելու աշխարհաքաղաքական հնարավորության հետ։ Հուսով եմ՝ հեռու չէ այն օրը, երբ հերթը կհասնի Հարավային Օսիային»,- ասել է նա:

Անցյալ տարվա մարտի 30-ին Անատոլի Բիբիլովը, ով այդ ժամանակ Հարավային Օսիայի նախագահն էր, հայտարարեց Ռուսաստանին միանալու մտադրության մասին։ Նա հանդես է եկել Հյուսիսային Օսիայի հետ մեկ տարածաշրջանի միավորման օգտին: Հանրապետության նախագահի ընտրությունից հետո այս պաշտոնը ստանձնած Ալան Գագալոևն ասել է, որ Ռուսաստանին միանալու հարցը պետք է հետաձգել։ 2022 թվականի մայիսին նա կասեցրել է այս հարցով հանրաքվեի մասին հրամանագիրը։ Հունիսին Գագալոևը եկել էր Մոսկվա՝ Ռուսաստանի Դաշնությանը միանալու վերաբերյալ խորհրդակցությունների։



Հրվ. Օսիայի նախագահը շուտափույթ Ռուսաստանի կազմ մտնելու հույս է հայտնել