Իսպանիայի վարչապետը ցրել է խորհրդարանը և նշանակել արտահերթ ընտրություններ

14:50 • 29.05.23

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը ցրել է խորհրդարանը և հուլիսի 23-ին արտահերթ համընդհանուր ընտրություններ նշանակել՝ տարածաշրջանային և մունիցիպալ ընտրություններում իր գլխավորած Իսպանիայի սոցիալիստական աշխատանքային կուսակցության (PSOE) պարտության ֆոնին։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Ես պետության ղեկավարին (թագավոր Ֆիլիպ VI-ին) տեղեկացրել եմ այսօր կեսօրին Նախարարների խորհուրդը հրավիրելու որոշման մասին՝ Կորտեսը ցրելու և համընդհանուր ընտրություններ նշանակելու համար»,- ասել է նա RTVE-ով հեռարձակված ելույթի ժամանակ։

Վարչապետիխոսքով, ընտրությունները տեղի կունենան հուլիսի 23-ին՝ համապատասխան որոշումը պաշտոնապես կընդունվի այս երեքշաբթի նախարարների խորհրդի արտահերթ նիստում։ Բացի այդ, Սանչեսը պաշտոնապես ճանաչել է տարածաշրջանային և քաղաքային ընտրությունների արդյունքները։ Գրեթե բոլոր քվեաթերթիկների հաշվարկի համաձայն՝ մայիսի 28-ին կայացած ընտրություններում, որոնք տեղի են ունեցել Իսպանիայի 17 շրջաններից 12-ում, հաղթել է գլխավոր ընդդիմադիր պահպանողական Իսպանիայի Ժողովրդական կուսակցությունը:



Իսպանիայի վարչապետը ցրել է խորհրդարանը և նշանակել արտահերթ ընտրություններ