Իսրայելական ինքնաթիռները հրթիռակոծել են Դամասկոսի արվարձանները

10:37 • 29.05.23

Իսրայելական ինքնաթիռները հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններին, հայտնում է SANA գործակալությունը։

Սիրիայի պաշտպանության նախարարության աղբյուրը տեղեկացրել է, որ մայիսի 28-ի լույս 29-ի գիշերը իսրայելական ավիացիան Գոլանի բարձունքներից հրթիռներ է արձակել Դամասկոսի արվարձանների ուղղությամբ։ Նրա խոսքով՝ սիրիական հակաօդային պաշտպանությունը կարողացել է իսրայելական մի քանի հրթիռ խոցել։

Իսրայելական հարվածները հասցվել են սիրիական բանակի դիրքերին. Ենթադրվում է, որ սիրիացի զինվորականների շրջանում զոհեր և վիրավորներ չկան։ Պատճառվել է միայն նյութական վնաս։

Իսրայելական ինքնաթիռները հրթիռակոծել են Դամասկոսի արվարձանները