Պայթեցման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 31-ին Մ-1 միջպետական ճանապարհը Աղձքի և Ուջանի հատվածում 15 րոպե փակ կլինի

10:47 • 30.05.23

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ35+400-կմ35+800 հարակից հատվածում՝ Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ, մայիսի 31-ին՝ ժամ 17։00-19։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:

Ինչպես հաղորդում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, այդ ընթացքում ճանապարհը մոտ 15 րոպե փակ կլինի երթևեկության համար։

«Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը», - ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։

Պայթեցման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 31-ին Մ-1 միջպետական ճանապարհը Աղձքի և Ուջանի հատվածում 15 րոպե փակ կլինի