ՀՀ ԱԽ քարտուղարը և Ավստրիայի կանցլերի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային անվտանգային միջավայրը

20:37 • 30.05.23

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 30-ին հանդիպել է Ավստրիայի դաշնային կանցլերի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Բարբարա Կաուդել-Ջենսենի հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և ավելի լայն արտատարածաշրջանային  անվտանգային միջավայրը:

«Քարտուղար Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքից և շեշտել հայկական կողմի դիրքորոշումները մի շարք հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են հայ-ավստրիական հարաբերությունների հետաքրքրության շրջանակը ներառող հարցեր: Վերոնշյալի շրջանակում  Արմեն Գրիգորյանը կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության դերակատարությունը տարածաշրջանում կայունության ապահովման տեսանկյունից և շնորհակալություն հայտնել ավստրիական կողմին դրան աջակցելու համար:

ՀՀ ԱԽ քարտուղարը և Ավստրիայի կանցլերի խորհրդականը քննարկել են տարածաշրջանային անվտանգային միջավայրը