Գետափ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

08:20 • 30.05.23

Մայիսի 30-ին, ժամը 02։49-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գետափ գյուղի 5-րդ փողոցի տներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։17-ին, մարվել՝ 03։46-ին: Այրվել են խոհանոցի կախովի առաստաղը (մոտ 20 քմ) և գույքը։

Գետափ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել