Առնվազն 9 մարդ հոսպիտալացվել է Ֆլորիդայում երկու խմբերի միջև ծեծկռտուքի ժամանակ կրակոցների հետևանքով

10:21 • 30.05.23

Առնվազն 9 մարդ հոսպիտալացվել է ԱՄՆ-ի Ֆլորիդայում Հոլիվուդ Բիչում երկու խմբերի միջև ծեծկռտուքի ժամանակ կրակոցների հետևանքով։ Այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը։

Հրաձգությունը տեղի է ունեցել երկուշաբթի կեսօրին Մարգարըտավիլ Հոլիվուդ Բիչ հանգստավայրի մոտ։ Հաղորդել է CBS News Miami-ն։

Տուժած 9 անձանից 4-ը եղել են 17 տարեկան կամ ավելի երիտասարդ, մինչդեռ չափահաս տուժածները 25-65 տարեկան են, ասել է Հոլիվուդի ոստիկանության հանրային տեղեկատվության ղեկավար Դեաննա Բետինեսկին երկուշաբթի երեկոյան ճեպազրույցում: Նա ասել է, որ տուժածներից մեկը վիրահատության է ենթարկվել, իսկ մեկ ուրիշի վիճակը կայուն է:

Ոստիկանությունից հայտնել են, որ կրակոցների հետ կապված մեկ անձ բերման է ենթարկվել, ևս մեկը շարունակում է մնալ ազատության մեջ։ Ոստիկանությունը խնդրել է հանրությանը կիսվել դեպքի վայրից իրենց ունեցած ցանկացած տեսանյութով:

Առնվազն 9 մարդ հոսպիտալացվել է Ֆլորիդայում երկու խմբերի միջև ծեծկռտուքի ժամանակ կրակոցների հետևանքով