Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի նախագահին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի Հանրապետության նախագահ Զորան Միլանովիչին ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ։
Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
«Լիահույս եմ, որ Հայաստանի և Խորվաթիայի միջև բարձր մակարդակի շփումները նոր լիցք կհաղորդեն տարբեր ոլորտներում առկա համագործակցության ամրապնդմանը և ընդլայնմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում:










