Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարի նկատմամբ
Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնիի նկատմամբ: Այս մասին նշված է հետախուզվողների գերատեսչական բազայում։
«Հետախուզման հիմքը. հետախուզվում է Քրեական օրենսգրքի հոդվածով»,- ասվում է Զալուժնիի մասին հետախուզման քարտում։

Թե ինչ հոդվածով է նա հետախուզվում, չի նշվում։










