ԱՄՆ-ը ահաբեկչական հարձակումներ է նախապատրաստում Սիրիայի մարդաշատ վայրերում և պետական հաստատություններում․ ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար
Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտնել է, որ Միացյալ Նահանգներն ահաբեկչություններ է նախապատրաստում Սիրիայի մարդաշատ վայրերում ու պետական հաստատություններում։
Այս մասին գրել է ԱՀ ծառայության մամուլի բյուրոն՝ հղում անելով Նարիշկինի խոսքերին։
Նրա խոսքով՝ հարձակումները ծրագրվում է իրականացնել իսլամական ծայրահեղականների օգնությամբ, որոնց անվանում են «չափավոր ընդդիմություն»։
«Այդ հանցավոր գործունեության կառավարումն իրականացվում է Ալ-Թանֆում ամերիկյան ռազմաբազայից՝ Սիրիայի հետ Հորդանանի և Իրաքի սահմանների մոտ»,- նշել է նա։
Գրոհայինների շարքերի համալրումն իրականացվում է Սիրիայի օկուպացված հյուսիսարևելյան հատվածի բանտերից ազատ արձակված ահաբեկիչների հաշվին։










