Ռուսաստանում հունիսի 1-ից ուժի մեջ է մտնում վեյփերի վաճառքի սահմանափակումների մասին օրենքը

11:14 • 30.05.23

Օրենքը, որը սահմանափակումներ է կիրառում վեյփերի և նարգիլեների վաճառքի վրա, ուժի մեջ է մտնում հունիսի 1-ից, երեքշաբթի հայտնել է Ռուսաստանի Դաշնության Պետդումայի տելեգրամյան ալիքը։

Նիկոտին պարունակող արտադրանքի օգտագործման սարքերը հնարավոր կլինի վաճառել միայն խանութներում ու տաղավարներում.

«Նիկոտին պարունակող արտադրանքի օգատգործման սարքերը հնարավոր կլինի վաճառել միայն խանութներում ու տաղավարներում։ Արգելվում է դրանք վաճառել տոնավաճառներում, ցուցահանդեսներում կամ ավտոմատների միջոցով: Արգելք է մտցվում նաև առևտրի օբյեկտներում նարգիլեների և նիկոտին պարունակող արտադրանքի օգտագործման համար նախատեսված սարքերի բաց դասավորվածության ու ցուցադրության վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Ռուսաստանում հունիսի 1-ից ուժի մեջ է մտնում վեյփերի վաճառքի սահմանափակումների մասին օրենքը