Սպանություն՝ Երևանում, «Նեպտուն» համալիրի ավտոկայանատեղիում մի քանի կրակոցով սպանել են 18-ամյա տղային․ Shamshyan.com

11:34 • 30.05.23

Երեկ՝ մայիսի 29-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 23։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Շահումյան 4 փողոցում, «Նեպտուն» համալիրի ավտոկայանատեղիում  կրակոցներ են հնչել և դի կա։ 

Ոստիկաներն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի, կրակված պարկուճներ ու գնդակ, արնանման հետքեր։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացի ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ սպանվածը 18-ամյա Դավիթ Թամարյանն է, ում վրա մի քանի անգամ կրակոցներ են արձակել, ու մինչ շտապօգնության ժամանումը՝ նա մահացել է։

Սպանություն՝ Երևանում, «Նեպտուն» համալիրի ավտոկայանատեղիում մի քանի կրակոցով սպանել են 18-ամյա տղային․ Shamshyan.com