Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացուն ու մոտեցրել շտապօգնությանը

18:40 • 31.05.23

Մայիսի 31-ին, ժամը 15:16-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնանիստ գյուղի մոտակա սարի վրա քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է. սարից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները Կ. Ու.-ին սարից ավտոմեքենայով իջեցրել (մոտ 8 կմ) և մոտեցրել են շտապօգնությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Փրկարարները սարից իջեցրել են քաղաքացուն ու մոտեցրել շտապօգնությանը