Համալսարանների շենքերի ճակատագրի հարցը չի քննարկվում. Ժաննա Անդրեասյանը խոսել է «Ակադեմիական քաղաքի» մասին
«Ակադեմիական քաղաքի» ստեղծման համար ինտենսիվ աշխատանքներ են ընթանում։ Ստեղծվել է հիմնադրամ, որը ծրագրի իրականացման կառույցն է։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Հիմնադրամն ամբողջությամբ կառավարական մասնակցություն է ենթադրում, որովհետև պետական խոշոր ծրագիր է։ Մենք ճարտարապետների հետ բանակցությունների գործընթացում ենք նախագծման և հատակագծի մշակման աշխատանքների գծով։ Առաջիկայում արդեն, կարծում եմ, կգնանք պայմանագրի ստորագրման»,- ասաց Անդրեասյանը՝ ընդգծելով, որ հատկացվող հողատարածքների մասով անհրաժեշտ աշխատանքները Կադաստրի պետական կոմիտեի հետ իրականացվում են։
Լրագրողի հարցին` ինչ է լինելու Երևանի համալսարանների շենքերի ճակատագրի հետ, Անդրեասյանը նշեց․
«Այդ հարցը չի քննարկվում, որովհետև այս պահին նոր շենքերի կառուցման, նոր հողատարածքների և նոր ենթակառուցվածքների մասին»։










